ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ում է ընտրել ռուսական էլիտան ՀՀ վարչապետի թեկնածու

Ում է ընտրել ռուսական էլիտան ՀՀ վարչապետի թեկնածու
24.11.2020 | 13:49

«Ժողովուրդը» գրում է, որ իր տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ներկայացուցիչներն ակտիվորեն աշխատում են ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ, որ նրանց հետ հեշտ աշխատանքային հարաբերություններ կառուցող նոր թեկնածու առաջարկեն: 17 կուսակցությունները քննարկել են 3 թեկնածուի անուն՝ Վազգեն Մանուկյան, Արթուր Վանեցյան և Հրանտ Բագրատյան: Նշված թեկնածուներից մեր ռազմավարական գործընկերը նախապատվությունը տվել է Վազգեն Մանուկյանին:


Ավելին, թերթի տեղեկություններով՝ Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար: Սակայն սա չի նշանակում, որ ապագայում հենց նա է լինելու ՀՀ վարչապետը, պարզապես լինելու է ժամանակավոր կառավարության ղեկավարը, որը պետք է երաշխավորի անցնցում կառավարումն առաջիկա ամիսներին և նաև ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Այսինքն՝ Մանուկյանը լինելու է կարճաժամկետ կառավարության ղեկավարը: Ինչքանով էլ տարակուսելի է թվում, սակայն այս ամենին զուգահեռ պարզ է դառնում, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ունի զգալի թվով համակիրներ ՀՀ քաղաքացիների շրջանում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ զրուցել Վազգեն Մանուկյանի հետ, նա կտրականապես հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել՝ հայտարարելով, թե հարցազրույցներ չի տալիս։

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ